Կարևոր իրադարձություններ

ԱԺ խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման որոշումը

06 Հուլիս, 2021 17:40
ԱԺ խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման որոշումը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

Խորհուրդը  որոշեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը: Այս  մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին