Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվողն արդարացվել է

06 Հուլիս, 2021 16:50
Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվողն արդարացվել է

«Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի «քրեական հեղինակություն» Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է։ Այս մասին Իրավաբա.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Արմեն Ղարիբյանն արդարացվել է ապացույցների բացակայության հիմքով: Այսինքն որևէ ապացույց չկա անձի մեղավորության վերաբերյալ»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալին 1 տարի և 10 ամիս պահել են կալանքի տակ:

Արսեն Սարդարյանն ասաց, որ Արմեն  Ղարիբյանը կորոշի՝ փոխհատուցում պահանջել, թե ոչ:

Անդրադառնալով մեղադրանքի հիմքում դրված հեռախոսազրույցին՝ իր պաշտպանյալի և սպանության մեջ մեղադրվող անձի միջև, փաստաբանն ասաց. «Հեռախոսազրույցի ապացույց որպես այդպիսին չկա իմ վստահորդի դեմ, կա հեռախոսների կապ, բայց թե ինչ են խոսել, ոչ մի տեղեկություն և ապացույց չկա, բայց նույնիսկ, եթե ապացուցվի, դա վերաբերելի ապացույց չէ սպանության օժանդակության առումով»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին