Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «ՈՒսման գերազանցիկ» հուշամեդալներ

06 Հուլիս, 2021 16:45
ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «ՈՒսման գերազանցիկ» հուշամեդալներ

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում  գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ և վարչության պետեր:

Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «ՈՒսման գերազանցիկ» հուշամեդալներ: Ավարտին, երկարամյա և անձնուրաց ծառայության համար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գեներալ-մայորներ Արմեն Վարդանյանին և Իշխան Մաթևոսյանին՝ նրանց հանձնելով պատվոգրեր ու հուշամեդալներ:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Դիտել ավելին