Կարևոր իրադարձություններ

«Շահառուները զրկվում են եկամտահարկի փոխհատուցման ձևով սովորելու իրավունքից»․ Սամսոնյանը դիմել է Կառավարությանը

06 Հուլիս, 2021 15:43
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
«Շահառուները զրկվում են եկամտահարկի փոխհատուցման ձևով սովորելու իրավունքից»․ Սամսոնյանը դիմել է Կառավարությանը

2020 թվականի մարտի 6-ին ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարեց ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորելու համար ուսման վարձը եկամտահարկով վճարելու մասին։ Օրենքի ընդունումից հետո Կառավարությունը հաստատեց մասնագիտութունների այն ցանկը, որտեղ սովորելիս աշխատող ուսանողների ուսման վճարը կարող է փոխհատուցվել եկամտահարկով։ Այս մասին գրառում էկատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Բայց, փաստորեն դիմողները կարող են կանգնել խնդրի առջև, երբ գործատուն չի կատարում իր հարկային պարտավորությունները։ Սա չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքից և կարող է դառնալ համակարգային խնդիր, այն դեպքում, երբ օրենքի շահառուները զրկվում են եկամտահարկի փոխհատուցման եղանակով սովորելու իրենց իրավունքից։

Խնդիրը անհատական և համակարգային դիտարկելու հարցով դիմել եմ ՀՀ Կառավարություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին