Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

06 Հուլիս, 2021 12:05
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիաներ են իրականացրել Արցախի Հաթերք գյուղում

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները և հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Նշվում է, որ ռազմական բժիշկները գյուղի հիվանդանոցի մոտ շարժական մոդուլ՝ դաշտային բժշկական կետ են տեղակայել տեղի բնակիչներին ընդունելու ու որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Բնակիչները սպասում էին ռուս ռազմական բժիշկների գալուն: 

Բժշկական ընդունելիության ժամանակ ընհատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի շուրջ երկու հարյուր պացիենտ-բնակչի: Նաև, բոլոր ցանկացողները հնարավորություն են ստացել ստուգել օրգանիզմը Covid-19- իդեմ՝ ընդլայնված լաբորատորիայում անցնելով ՊՇՌ թեստ:

Իրենց հերթին, մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ակցիա են իրականացրել. բաժանել սննդի հավաքածուներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, տաք հագուստ և մանկական խաղալիքներ բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և կարիքավոր տեղի բնակիչներին:

Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում փոխանցվել է յոթ ու կես տոննա բեռ:

 

Լրահոս

Դիտել ավելին