Կարևոր իրադարձություններ

Երևանում երկվորյակ քույր ու եղբայր «Հաղթանակ» զբոսայգում վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

06 Հուլիս, 2021 11:31
Երևանում երկվորյակ քույր ու եղբայր «Հաղթանակ» զբոսայգում վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով մեկ այլ երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 18-ամյա Ռոբերտ  և Նատալյա Օ-երը:

Պարզվել է, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգուց, որտեղ «Մրրիկ» ատրակցիոնի նստատեղի կոտրվելու և վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ են ստացել։
 
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորները երկվորյակներ են։ 
 

Լրահոս

Դիտել ավելին