Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    561,5
    575,5

  • RUB

    6,4
    6,64

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին

06 Հուլիս, 2021 11:05
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարոթւյան մամուլի ծառայությունը։

 

Ուղերձում ասված է.

«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,

 ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

 Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը:

 Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին:

 Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նուրսուլթան Աբիշի, քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Լրահոս

Դիտել ավելին