Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Արսեն Թորոսյանին կընտրեն խմբակցության ղեկավար. «Հրապարակ»

06 Հուլիս, 2021 08:14
Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Արսեն Թորոսյանին կընտրեն խմբակցության ղեկավար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ՔՊ-ն ընտրություններից հետո վարչության նիստ չի արել, եւ չեն որոշել, թե ով է լինելու ԱԺ նախագահը, սակայն այդ հարցը համարում են որոշված․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնահատել նրա անձնական հավատարմությունն իրեն, բայց նաեւ նրան պահել բռի մեջ եւ ԱԺ է գործուղել Արսեն Թորոսյանին, ում խմբակցության ղեկավար կընտրեն։

Դրանով վարչապետը կկարողանա վերահսկել միմյանց հետ բարդ հարաբերություններ ունեցող Սիմոնյանին ու Թորոսյանին՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով։

Ի դեպ, Արսեն Թորոսյանն ԱԺ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Սուրեն Պապիկյանին, իսկ Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության ղեկավար էր պատկերացնում Հայկ Կոնջորյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին