Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների ազատումը

05 Հուլիս, 2021 22:57
Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների ազատումը

Ֆրանսիան`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների  ազատ արձակումը ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու դիմաց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սա կարևոր ժեստ է`նպաստելու լա րված ության ապակողմնորոշմանը և կողմերի միջև վստահության վերականգնմանը` Կովկասում տևական խաղաղություն հաստատելու նպատակով»,- ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան կողմերին կոչ է անում շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը, կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրում ներառված պարտավորությունները՝ մասնավորապես ռա զմագ երիների ազատ արձակումը։
 

Լրահոս

Դիտել ավելին