Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետի խոսնակը՝ ինքնակամ կառույցներ անելու քաղաքացիների «ձգտման» մասին

05 Հուլիս, 2021 18:35
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Քաղաքապետի խոսնակը՝ ինքնակամ կառույցներ անելու քաղաքացիների «ձգտման» մասին
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը անդրադարձել է քննադատություններին։
 
«Երբեմն մեր որոշ քաղաքացիներ ինքնակամ կառույցներ անելու իրենց «ձգտումը» բացատրում եմ նրանով, թե իբր շինթույլտվություն ստանալը բարդ է։ Գուցե հեշտ չի, բայց դա ապօրինությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել։
Իսկ ստորեւ՝ մի քանի թիվ.
 
2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021-ի հունիսի 8-ը Երեւանի քաղաքապետարան մուտքագրվել է շինթույլտվության 5 հազար 161 դիմում, որից 4 հազար 969-ը բավարարվել է:
 
Միեւնույն ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության 303 դեպք, 2019-ին՝ 1144, 2020-ին՝ 1411, իսկ 2021 թվականի սկզբից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ 404 դեպք: Հասկանալի է, որ հունիս-հուլիս ամիսներին ապօրինի կառույցների ապամոնտաժման թվերը տպավորիչ կլինեն»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին