Կարևոր իրադարձություններ

Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է. Տիգրան Ավինյան

05 Հուլիս, 2021 17:17
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Սիրելի' հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է։ Տարիներ ի վեր Հայաստանում Սահմանադրությունը ընկալվել է որպես ժողովրդից օտարված մի փաստաթուղթ, որի դրույթները մնացել են թղթի վրա և չեն կենսագործվել։ Սակայն այսօր կարող ենք վստահ լինել, որ Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը` նկատի ունենալով, որ իշխանությունը մեր երկրում ձևավորվում է ժողովրդի ազատ, արդար ու թափանցիկ քվեով։ Դրա վկայությունը դարձան 2021թ. խորհրդարանական ընտրությունները։
Անշուշտ, առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն` կատարելագործելու գործող սահմանադրական իրավակարգը։ Խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ, որտեղ Սահմանադրությունը, մայր օրենքի իր կարգավիճակով պայմանավորված, լինելու է հանրային հարաբերությունները կարգավորող բացառիկ և անշրջելի մեխանիզմը»։

 

Լրահոս

Դիտել ավելին