Կարևոր իրադարձություններ

ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի՝ ՍԴ դիմումի քննության օրը հայտնի է

05 Հուլիս, 2021 16:12
ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի՝ ՍԴ դիմումի քննության օրը հայտնի է

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի՝ «ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործը քննել հուլիսի 9-ին: 

Միավորված գործի դատաքննությունն սկսվելու է հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին:

Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին