Կարևոր իրադարձություններ

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում օր առաջ նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ

05 Հուլիս, 2021 14:33
«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում օր առաջ նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը` ի պատիվ 1995թ.-ին ընդունված առաջին Սահմանադրության: Ցավոք, այդ օրը քաղաքական պատճառներով չդարձավ համաժողովրդական տոն և չընկալվեց Սահմանադրության՝ հիմնարար արժեք ու Հիմնական օրենք լինելու բովանդակային էությունը:

Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առիթով՝ նորից ու նորից հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ու ազգային անվտանգության ապահովման, զարգացման ու կայունացման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ՝ վերադարձ կառավարման նախագահական մոդելին:

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես դեմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին, որ անցած տարիներին ապացուցեց ճգնաժամերի կառավարման իր անկարողությունը՝ երկիրը դնելով պերմանենտ ընտրությունների հարթության մեջ, և այսօր էլ կոչ է անում օր առաջ նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

 

Լրահոս

Դիտել ավելին