Կարևոր իրադարձություններ

13 երեխա ունեցող Գոհար և Գևորգ Բեժանյանները պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով

05 Հուլիս, 2021 13:07
13 երեխա ունեցող Գոհար և Գևորգ Բեժանյանները պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով

13 երեխաների ծնողներ Գոհար և Գևորգ Բեժանյաններն այսօր ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով:

Հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.

Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Գոհար և Գևորգ ԲԵԺԱՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:

 

Լրահոս

Դիտել ավելին