Կարևոր իրադարձություններ

Գեներալ-մայորի զինվորական կոչումներ, այլ պարգևատրումներ՝ նախագահի հրամանագրերով

05 Հուլիս, 2021 12:23
Գեներալ-մայորի զինվորական կոչումներ, այլ պարգևատրումներ՝ նախագահի հրամանագրերով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն պարգրատրումներ են կատարվել և նոր կոչումներ շնորհվել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Ռուբենի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ օպերլիազոր, կապիտան Միքայել Աշոտի ԱԲԵԼՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»։

 

Լրահոս

Դիտել ավելին