Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք

05 Հուլիս, 2021 11:19
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք
Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 606 դեպք, որոնցից 217 198-ն` առողջացած, 4527-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 205 632 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3907 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք: Ունենք 67 առողջացած և 1 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1101 է:

Լրահոս

Դիտել ավելին