Կարևոր իրադարձություններ

Վրաստանում այսօրվանից մեկնարկում է զանգվածային պատվաստումը

05 Հուլիս, 2021 11:08
Վրաստանում այսօրվանից մեկնարկում է զանգվածային պատվաստումը

Այսօրվանից Վրաստանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը, հայտնում է 1tv.ge-ն։

Հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը ստացել է «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերի միլիոն դեղաչափ և երկիրը պատրաստ է հուլիսի 5-ին սկսել զանգվածային պատվաստումները: Ստացած պատվաստանյութի 500 000 դեղաչափը «Սինոֆարմն» է, իսկ մյուս 500 000-ը՝ «Սինովակը»:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստան կբերվի պատվաստանյութերի լրացուցիչ միլիոն դեղաչափ:

Առողջապահության նախարարությունում ասում են, որ պատվաստումների համար ամբողջ երկրում կենտրոնացվել է պատվաստողների մինչև 350 խումբ:

«Աշխարհագրական հասանելիությունն ապահովելու համար, Առողջապահության նախարարությունն արդեն մշակել է պատվաստանյութերի բաշխման համազգային սխեմա», – հայտնել են առողջապահության նախարարությունից:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, էլեկտրոնային պորտալում գրանցվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստում ցանկացողների մինչև 14 000 ամրագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին