Կարևոր իրադարձություններ

Համատեղ ուժերով մեր երկիրը պետք է դարձնենք քաղաքականապես ավելի հզոր, իրավական առումով ավելի ուժեղ. Արսեն Թորոսյանի ուղերձը

05 Հուլիս, 2021 10:35
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Համատեղ ուժերով մեր երկիրը պետք է դարձնենք քաղաքականապես ավելի հզոր, իրավական առումով ավելի ուժեղ. Արսեն Թորոսյանի ուղերձը

Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Սիրելի հայրենակիցներ,
1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը՝ մեր երկրի մայր օրենքը, որով էլ մինչ օրս առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:
Օրը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի. երկար տարիներ ժողովուրդը զրկված է եղել իշխանություն ձևավորելու իրավունքից, արդար և իրավական պետությունում ապրելու հնարավորությունից։
Այժմ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչպես ասվում է Սահմանադրության երկրորդ հոդվածում։ Եվ այս սկզբունքն այլևս լոկ նախադասություն չէ, այլ արդեն երկրորդ անգամ կյանքի կոչվող իրականություն։
Ըստ Սահմանադրության առաջին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։
Սահմանադրական կարևորագույն կետերը կարող են իրականություն դառնալ, եթե մեզանից յուրաքանչյուրը պահպանի և իր ներսում այդ արժեքների կրողը լինի: Հիմա, ավելի քան երբևէ, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է քայլեր ձեռնարկենք։ Համատեղ ուժերով մեր երկիրը պետք է դարձնենք քաղաքականապես ավելի հզոր, իրավական առումով ավելի ուժեղ։
Հատուկ ուզում եմ հիշել Սահմանադրության մեջ ամրագրված մեր երկրի ինքնիշխանության սկզբունքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին։
Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։
Ի՛ գործ։
Փա՛ռք հերոսներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին