Կարևոր իրադարձություններ

Եվս մեկ անգամ փաստեցինք, որ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Ռուստամ Բադասյան

05 Հուլիս, 2021 10:23
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Եվս մեկ անգամ փաստեցինք, որ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Սահմանադրության օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․

«Սկզբում 2018 թվականի դեկտեմբերին, հետո՝ 2021 թվականի հունիսին, բոլորս միահամուռ տեր կանգնեցինք մեր Մայր օրենքում ամրագրված ամենակարևոր հոդվածներից մեկի՝ հոդված 2-ի իրականացմանն, ու ազատ ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ փաստեցինք, որ թե՛ դե յուրե և թե՛ դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցենք մենք, որ ազատ ընտրություների միջոցով ապահովելու ենք նաև Սահմանադրության մյուս հոդվածների իրագործումը:
Շնորհավո՛ր Սահմանադրության օր»։

 

Լրահոս

Դիտել ավելին