Կարևոր իրադարձություններ

«Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը». Բաթումիում դպրոցական հայ տղա է դանակահարվել

05 Հուլիս, 2021 00:20
«Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը». Բաթումիում դպրոցական հայ տղա է դանակահարվել

Բաթումիում հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում,  ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին