Կարևոր իրադարձություններ

Հայկական որորների գաղութը կազմում է Փոքր Ասիայի որորների պոպուլյացիայի զգալի մասը և հանդիսանում է ամենախոշոր գաղութներից մեկն ամբողջ աշխարհում. Ռոմանոս Պետրոսյան

04 Հուլիս, 2021 21:44
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Հայկական որորների գաղութը կազմում է Փոքր Ասիայի որորների պոպուլյացիայի զգալի մասը և հանդիսանում է ամենախոշոր գաղութներից մեկն ամբողջ աշխարհում. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Լուսանկարներում վերջերս հաճախ հիշատակվող հայկական որորն է։

Հայկական որոր թռչնատեսակը որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն է, որը բնակվում է Հայկական լեռնաշխարհում, Կովկասում և Միջին Արևելքում։

Այս թռչնատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

«Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների գաղութը կազմում է Փոքր Ասիայի որորների պոպուլյացիայի զգալի մասը և հանդիսանում է ամենախոշոր գաղութներից մեկն ամբողջ աշխարհում:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ հատուկ հանձնարարականով 6-ամսյա ժամկետով արգելափակվել է այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։

Սիրելի հայրենակիցնե՛ր, բոլորս պարտավոր ենք ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության պատասխանատու կանոններով ու մեր անվնաս վարքուբարքով՝ առ շրջակա միջավայր։

Բնության գրկում ձեր հանգիստը կազմակերպելիս մի՛ վնասեք շրջակա միջավայրը, այլապես ամենախիստ վարչարարությունն անհրաժեշտություն է դառնալու։

Եկեք համատեղենք մեր ջանքերը հայրենի հարուստ բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելիս»։

 

Լրահոս

Դիտել ավելին