Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    488

  • EUR

    568
    582

  • RUB

    6,5
    6,74

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ Գյումրի քաղաքում․ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ

04 Հուլիս, 2021 19:39
Հրդեհ Գյումրի քաղաքում․ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ

Հուլիսի 4-ին, ժամը 16։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում խոտածածկ տարածք է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին։

Լրահոս

Դիտել ավելին