Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    561,5
    575,5

  • RUB

    6,4
    6,64

Կարևոր իրադարձություններ

 

Գյումրիում նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ

04 Հուլիս, 2021 16:12
Գյումրիում նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ

Գյումրու Շահումյան փողոցում (Ավտոկայան թաղամաս)  նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ:  Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով):  Կատարվում է նախաքննություն: Այս մասի «Արմենպրես» թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Գյումրու Ավտոկայան թաղամասում, պարիսպներից մեկի տակ հուլիսի 3-ին թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապ օգնություն։ Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ:

Լրահոս

Դիտել ավելին