Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» համաժողովը. ներկաներին ողջունել է պետնախարարը

04 Հուլիս, 2021 13:58
Ստեփանակերտում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» համաժողովը. ներկաներին ողջունել է պետնախարարը
Արտակ Բեգլարյանը կարևորել է «Tech week Արցախ 2021» համաժողովի կայացումը Ստեփանակերտում
 
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 3-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ստեփանակերտում մեկնարկած «Tech week Արցախ 2021» համաժողովի բացման արարողության ժամանակ:
 
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այդ խոշոր տեխնոլոգիական միջոցառումը Արցախում կազմակերպելու իր առաջարկն ընդունելու համար:
 
«Այս խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումն Արցախում կազմակերպելիս մի շարք նպատակներ ունեինք՝ ի լրումն նման միջոցառումների հիմնական նպատակների: Մասնավորապես, նպատակ ունեինք Արցախում հետպատերազմյան տրամադրություն փոխելու՝ ցույց տալու համար, որ կյանքը շարունակվում է, և մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել առկա խնդիրների լուծման ու Հայրենիքի երկարատև զարգացման ուղղությամբ: Հաջորդ նպատակը Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյան տրամադրություն փոխելն է՝ խթանելով Արցախ այցելությունները և վիրավոր Արցախին աջակցելու գործնական ջանքերը: Երրորդ նպատակը, անշուշտ, Արցախում տեղեկատվաղական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է՝ բարենպաստ պայմաններ ապահովելով տեղում համապատասխան կրթական ու գործարար ծրագրերի իրագործման համար: Այժմ շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է կայացնել այս համաժողովը, և շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, աջակիցներին ու մասնակիցներին»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
 
«Tech week Արցախ 2021» համաժողովին մասնակցում են ոլորտի շուրջ 1500 մասնագետներ ու հետաքրքրված անձինք, որից ավելի քան 400-ը ժամանել են ՀՀ-ից, ներառյալ՝ բնագավառի կայացած ընկերությունների ներկայացուցիչներ:
 

Լրահոս

Դիտել ավելին