Ֆիլիպինների հարավում վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռը, որում, ինչպես նշված է տարբեր աղբյուրներում, եղել է 85-92 մարդ, ներառյալ՝ երեք օդաչուն և անձնակազմի հինգ անդամները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ վերջին տեղեկությունների՝ հաջողվել է փրկել 40 մարդու, հայտնաբերվել է 17 դի, որոնողափրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են:
Զինվորներին տեղափոխում էին Ֆիլիպինների հարավ`«Աբու Սայաֆ», որպեսզի պայքարեին իսլամիստ գրոհայինների դեմ: