Կարևոր իրադարձություններ

Վթար Հասրաթյան փողոցում. կան տուժածներ

04 Հուլիս, 2021 10:05
Վթար Հասրաթյան փողոցում. կան տուժածներ

Հուլիսի 3-ին, ժամը 23։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ 

Պարզվել է, որ բախվել են «Renault Logan» (վարորդ՝ Ա․ Ս․), «Toyota Jeep» (վարորդ՝ Է․ Ա․) և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները փակել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին