Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Ջաջուռում 2 հովիվ է կայծակնահարվել. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

03 Հուլիս, 2021 22:47
Ջաջուռում 2 հովիվ է կայծակնահարվել. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Այսօր՝ ժամը 18:35 -ին, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ կայծակնահարությամբ Գյումրի ԲԿ են  տեղափոխվել երկու քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջաջուռ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սարալանջին ժամը 17:00-ի սահմաններում: Գյուղացիները կայծակնահարվել են գյուղի անասունների նախիրը արածեցնելու ժամանակ, երբ ուժեղ ամպրոպի ընթացքում թաքնվելու տեղ չեն ունեցել:

56 և 45 տարեկան տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը աղբյուրին փոխանցել է, որ 58-ամյա տուժածը հետազոտվելուց և բուժօգնություն ստանալուց հետո տուն է ուղարկվել, իսկ 1976 թվականին ծնված Ջաջուռ գյուղի բնակիչն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ ախտորոշվել են այրվածքներ ու թոքի սալջարդ, կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս

Դիտել ավելին