Կարևոր իրադարձություններ

Հունաստանը չեղարկել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները

03 Հուլիս, 2021 21:31
Հունաստանը չեղարկել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները

Հունաստանը չեղարկել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճանապարհորդական սահմանափակումները ևս հինգ երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Մոլդովայի և Բրունեյի քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է Greek City Times-ը։

Հունաստան այցելության ժամանակ այս բոլոր երկրների քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 14 օրվա ընթացքում պատվաստումն ավարտելու մասին իրենց իշխանությունների կողմից տրված անգլերեն լեզվով հավաստագիր: Որպես այլընտրանք՝ կարող են ներկայացնել նաև վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի կամ վերջին 48 ժամվա ընթացքում արված ռափիդ թեստի բացասական արդյունքը:

 

Լրահոս

Դիտել ավելին