Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Քամին ծառեր է տապալել, որի հետևանքով էլեկտրական սյուն և մեքենաներ են վնասվել

03 Հուլիս, 2021 21:05
Քամին ծառեր է տապալել, որի հետևանքով էլեկտրական սյուն և մեքենաներ են վնասվել

Հուլիսի 3-ին, ժամը 18։26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կ․ Դեմիրճյան և Շիրակացի փողոցների խաչմերուկի մոտակայքում քամու հետևանքով ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհից՝ այն դարձնելով երկկողմանի երթևեկելի։ 

***

Հուլիսի 3-ին, ժամը 10:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում քամու հետևանքով ծառն ընկել է 2-րդ փողոցի տներից մեկի և մոտակայքում կայանած ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է «VAZ-2106» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները և մեկ էլեկտրական սյուն։

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը։

Լրահոս

Դիտել ավելին