Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն Սյունիքի մարզի զարգացման համար նախատեսում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն

03 Հուլիս, 2021 20:20
ԵՄ-ն Սյունիքի մարզի զարգացման համար նախատեսում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն

Նախօրեին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Վերականգնում, ճկունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» աշխատանքային փաստաթուղթը՝ ներկայացնելով այն նախաձեռնությունները, որոնք ԵՄ մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում:

Հայաստանի համար Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 5 ուղենշային ծրագիր։ Ծրագրերից մեկով նախատեսվում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը: Հիմնական շեշտը լինելու է Սյունիքի մարզի վրա. առաջնային ոլորտներ կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի մանր ու միջին բիզնեսին: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը առաջիկա 5 տարիներին Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի զարգացման համար նախատեսում է հատկացնել ավելի քան 1,5 մլրդ եվրո:

 

Լրահոս

Դիտել ավելին