Կարևոր իրադարձություններ

Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են միայն էլեկտրոնային եղանակով հերթագրման միջոցով

03 Հուլիս, 2021 19:58
Նոր նիշերով համարանիշները տրամադրվելու են միայն էլեկտրոնային եղանակով հերթագրման միջոցով

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:

Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:

Էլփոստերի հասցեները՝
Երևանի ՀՔԲ – [email protected]
Կոտայքի ՀՔԲ – [email protected]
Սևանի ՀՔԲ – [email protected]
Կապանի ՀՔԲ – [email protected]
Գորիսի ՀՔԲ – [email protected]
Աշտարակի ՀՔԲ – [email protected]
Վանաձորի ՀՔԲ – [email protected]
Արմավիրի ՀՔԲ – [email protected]
Արտաշատի ՀՔԲ – [email protected]
Իջևանի ՀՔԲ – [email protected]
Մարտունու ՀՔԲ [email protected]
Վայքի ՀՔԲ – [email protected]
Գյումրու ՀՔԲ – [email protected]»:

 

Լրահոս

Դիտել ավելին