Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով

03 Հուլիս, 2021 19:37
ԱՄՆ-ի ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով

Կալիֆոռնիայի իշխանությունների մասնակցությամբ՝ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի՝ առևտրի ոլորտում գագաթնաժողովը չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Կալիֆոռնիայի ու Թուրքիայի բիզնես ղեկավարների, Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի միջև առևտրի ոլորտի քննարկումները չեղարկվել են երկու մասնակիցների կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտման մասին տեղեկությունից հետո: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Կալիֆոռնիայի փոխնահանգապետը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցությունը հակասում է նահանգի՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ արժեքներին:

Մանրամսները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին