Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը

03 Հուլիս, 2021 18:23
Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը՝ այդ երկրից մեծ քանակությամբ զենքի ներթափանցման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Ուկրաինայից Բելառուս մեծ քանակությամբ զենք է ներկրվում: Հետևաբար՝ սահմանապահ ուժերին հրահանգել եմ ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը արարողության ժամանակ նաև ասել է, որ Ուկրաինան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը և Լիտվան կապված են Բելառուսի  Հանրապետությունում եղած «թաքնված» ահաբեկչական բջիջների հետ:

«Այդ բջիջների նպատակը իքս օրը բռնի իշխանափոխությունն է»,- հավելել է նա ։

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին