Կարևոր իրադարձություններ

Աքորիում քամու հետևանքով ծառն ընկել է մեքենաների վրա

03 Հուլիս, 2021 17:34
Աքորիում քամու հետևանքով ծառն ընկել է մեքենաների վրա

Հուլիսի 3-ին, ժամը 10:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում քամու հետևանքով ծառն ընկել է 2-րդ փողոցի տներից մեկի և մոտակայքում կայանած ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ԱԻՆ տեղեկատվությամբ պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է «VAZ-2106» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները և մեկ էլեկտրական սյուն։

 

 Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը։

 

Լրահոս

Դիտել ավելին