Կարևոր իրադարձություններ

Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը

03 Հուլիս, 2021 17:21
Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը

 ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իմիտացիա է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների 4 տարով և 6 ամսով դատապարտումը. դա երկրի հեղինակությունը և դեմքը փրկելու համար տակտիկական քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը ընդգծեց, որ անկախ վեցամսյա կամ չորս տարվա պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել և հիմա էլ ենթակա են անհապաղ վերադարձման:

«Ի սկզբանե ունեցել ենք դիրքորոշում, որ դրանք շինծու քրեական գործեր են: Մեր տղաները հայրենիքի պաշտպանության իրականացնելուց զատ, այլ գործողություններում ներգրավված չեն եղել: Ավելին, չեն գործել սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն, այլ զորակոչվել են բանակ և հրամանատարության կողմից ստացել են հրաման ծառայություն իրականացնել մի տեղանքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերահաստատվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում է և պատերազմի արդյունքում չի հանձնվել Ադրբեջանին»,- ասաց Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանի` ադրբեջանական իշխանությունները  տարաբնույթ ճնշումների են ենթարկվում`  միջազգային գործընկերներն ազդակներ են հղում, որով ակնառու է ահաբեկչության և այլ արարքների բացակայությունը:
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:
 

Լրահոս

Դիտել ավելին