Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան ինքնուրույն սնվում է և խմում. վթարից 1.5 տարի անց (տեսանյութ)

03 Հուլիս, 2021 16:48
80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան ինքնուրույն սնվում է և խմում. վթարից 1.5 տարի անց (տեսանյութ)

Մեկուկես տարի անց վթարից 80% այրվածքներ ստացած 8-ամյա տղան արդեն ինքնուրույն սնվում է և խմում: Այս մասին գրված է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«2020 թվականի ապրիլի 28-ին երեխան ընդունվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներով։

Երեխայի վիճակը գրեթե անհույս էր. նաև այրվածքաբանների կողմից էր գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։ Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ կենտրոնում կարողացել են տղային դուրս բերել այդ ծանր վիճակից։

 
 

Այս մեկ տարվա ընթացքում տղան 15-ից ավելի վիրահատություն է տարել: Նախորդ ամիս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ռուս պրոֆեսորի մասնակցությամբ մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է արվել: Կատարվել է շնչափողի ցիրկուլյար մասնատում և կերակրափողի պլաստիկա: Այն կատարել են պրոֆեսոր Ռազումովսկին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու բժշկական կենտրոնի թիմը»,-ասված է գրառման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին