Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է բջջային հեռախոսների գողության դեպքը

03 Հուլիս, 2021 14:32
Բացահայտվել է բջջային հեռախոսների գողության դեպքը

Հուլիսի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած ՀՊՏՀ քոլեջի ուսանողուհիները հաղորդում են տվել, որ ժամը 14.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը համալսարանի մարզադահլիճի սեղանից գողացել է իրենց բջջային հեռախոսները։

 
 
 

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառման արդյունքում հուլիսի 2-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և գողությունը կատարելու կասկածանքով բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին