Կարևոր իրադարձություններ

Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել. ըստ մասնագետների երեխան ամենաշատը 6 ժամ առաջ կարող է ծնված լինել. Armtimes.com

03 Հուլիս, 2021 13:57
Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել. ըստ մասնագետների երեխան ամենաշատը 6 ժամ առաջ կարող է ծնված լինել. Armtimes.com

Armtimes.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել: Նրան պատահաբար տեսել է այդ թաղամասում ապրող գյումրեցի հոգեբույժը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Գյումրու Շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

«Քայլելիս է եղել, պատահաբար է նկատել: Ձայն է լսել, հետո նաև տեսել է շարժվում է, մոտեցել է: Ու տեսել է, որ նորածին է, անմիջապես ահազանգել է և մեզ, և ոստիկանություն: Մեր բրիգադը գնացել, տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը դեռ փաթաթված է վրան, կտրված էլ չէ: Տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց»,-ասաց Մանուկյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին