Կարևոր իրադարձություններ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

03 Հուլիս, 2021 13:49
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 03-08-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝ 

Հուլիսի 3-ին, 7-8-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 04-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ին, 7-8-ին՝ առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև ցերեկը նույնքան կնվազի։

 

Լրահոս

Դիտել ավելին