Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում ևս կսահմանափակվի

03 Հուլիս, 2021 13:20
Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում ևս կսահմանափակվի
Հուլիսի 3-ը առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Այս մասինհ տեղեկացնում է ՇՄՆ-ն։
 
Պլաստիկ թափոնը, լինի գետում, օվկիանոսում, թե ցամաքում՝ դարերով կարող է պահպանվել և եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա 2050թ․ օվկիանոսներն կարող են պարունակել ավելի շատ պլաստիկ, քան ձուկ։
 
Այն նույն հատկանիշները, որոնց շնորհիվ պլաստիկն ունի մեծ կիրառություն, այն է՝ երկարակեցությունը և քայքայման նկատմամբ կայունությունը, պատճառ են հանդիսանում բնության մեջ վերջիններիս ամբողջական քայքայման անհնարինությանը։ Պլաստիկ առարկաներից շատերը ամբողջությամբ չքայքայվելու արդյունքում գնալով փոքրանում են և հաճախ սննդի հետ յուրացվում գյուղատնտեսական կենդանիների և ձկների կողմից։ Ներթափանցելով ջրատար համակարգ՝ պլաստիկ թափոնները և հատկապես պլաստիկ տոպրակները բարձրացնում են վարակիչ հիվանդությունների տարածման հավանականությունը։ Բարեբախտաբար աշխարհն արդեն հասցեագրել է այդ մարտահրավերը և կառավարությունները սկսել են գործել։
 
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» N65-Ա որոշմամբ որպես շրջակա միջավայրի կառավարման առջնահերթ ուղղությունն ամրագրված է նաև մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը եւ արգելումը, որի կատարումն ապահովելու նպատակով՝
 
Գործընթացի առաջին փուլում, որպես թիրախային խումբ, ընտրվել են պոլիէթիլենային տոպրակներն ու պարկերը։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը /ՀՕ-226-Ն/, համաձայն որի 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվելու է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը (իրացումը)՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի։
Սա կարելի է դիտարկել որպես առաջին և կարևորագույն քայլ ուղղված շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող այդ ապրանքատեսակի ծավալների կրճատմանը։
 
 Հ Ի Շ Ե Ց Ու Մ
 
2022 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելիքի վերաբերյալ
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝
✅ առևտրի օբյեկտներում,
✅ առևտրի իրականացման վայրերում,
✅ շրջիկ առևտրի կետերում,
✅ շրջածախ առևտրի կետերում,
✅ ինչպես նաև բացօթյա առևտուր իրականացնելիս։
Արգելքը չի վերաբերում՝
✅ կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին
✅ երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։

Լրահոս

Դիտել ավելին