Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    561,5
    575,5

  • RUB

    6,4
    6,64

Կարևոր իրադարձություններ

 

ՀԱՊԿ-ը չի միջամտի ՀՀ-ի հարավում իրավիճակի սրմանը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարզաբանումը

03 Հուլիս, 2021 11:13
ՀԱՊԿ-ը չի միջամտի ՀՀ-ի հարավում իրավիճակի սրմանը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարզաբանումը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը սահմանային հակամարտություն է, ուստի ՀԱՊԿ կանոնադրության դրույթները, որոնք վերաբերում են հավաքական պատասխանատվությանը, չեն տարածվում դրա վրա: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա:

 Զասի խոսքով՝ իրավիճակը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս պահին հակամարտությունը սրման փուլում չէ:

«Սահմանի խնդրի, այս բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար դեռ շատ աշխատանք կա, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է Զասը:
 
facebook sharing button
twitter sharing button

 

Լրահոս

Դիտել ավելին