Կարևոր իրադարձություններ

«Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել

03 Հուլիս, 2021 09:25
«Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 3-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, հրդեհը բռնկվել է Դանիել Վարուժանի փողոցում գտնվող տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին, մարվել՝ 05:31-ին: Այրվել են տան հյուրասենյակը, ճաշասենյակը և միջանցքը (ընդհանուր՝ 70 քմ )՝ գույքով։

 

Լրահոս

Դիտել ավելին