Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երասխ գյուղի մոտակայքում. տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր

03 Հուլիս, 2021 09:07
Ավտովթար Երասխ գյուղի մոտակայքում. տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր

Հուլիսի 2-ին, ժամը 21։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բենատարը բախվել է գազալցակայանին։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Երևանյան խճուղու թիվ 12 հասցեում «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանի պարսպին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից և հոսպիտալացվել Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել հովացման աշխատանքներ և հատել ՃՏՊ-ի հետևանքով վնասված ծառը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին