Շախմատի Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը առավելության հասավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ, փոխանցում է Armsport.am-ը։
Հիշեցնենք, որ առաջին օրն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։
Եզրափակչում հայ շախմատիսը կմրցի ռուս Վլադիսլավ Արտեմիևի հետ: