Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ПАЗ ավտոբուսն ու KIA-ն. կան վիրավորներ

02 Հուլիս, 2021 20:34
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ПАЗ ավտոբուսն ու KIA-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 17:40-ի սահմաններում Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ՝ գյուղի կամարի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 55-ամյա Հայրապետ Մելքոնյանի վարած  ПАЗ մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա Գևորգ Կոստանյանի վարած KIA  մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով KIA-ի վարորդ Գ. Կոստանյանն ու նրա ուղևոր, Աշտարակ քաղաքի բնակիչ,  50-ամյա  Հրայր Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություներով՝ KIA-ի վարորդ Գ. Կոստանյանը աշխատում է Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ որպես գերեզմանների պատասխանատու, իսկ ПАЗ-ը հաշվառված է «Հոմելանդ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին