Կարևոր իրադարձություններ

Պարզվում են հոսանքահարված 11 և 12-ամյա տղաների մահվան հանգամանքները. ՀՀ ՔԿ

02 Հուլիս, 2021 19:27
Պարզվում են հոսանքահարված 11 և 12-ամյա տղաների մահվան հանգամանքները. ՀՀ ՔԿ

2021 թ. հունիսի 17-ին՝ ժամը 20:15-ին, ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ էլեկտրական այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով բժշկական օգնության են ընդունվել 2009 թ. և 2010 թ. ծնված տղաներ, ովքեր վնասվածքները ստացել են իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Համաձայն բժշկի տեղեկանքների՝ տղաները բժշկական կենտրոն են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: 2021 թ. հունիսի 22-ին՝ ժամը 06:20-ին, 12-ամյա տղան մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 2021 թ. հունիսի 25-ին՝ ժամը 05:00-ին, 11-ամյա տղան նույնպես մահացել է:

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: 2021 թ. հունիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին