Կարևոր իրադարձություններ

Իսահակյանի գյուղի բնակիչն ինքնասպան լինելուց առաջ գրություն է թողել. հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

02 Հուլիս, 2021 18:45
Իսահակյանի գյուղի բնակիչն ինքնասպան լինելուց առաջ գրություն է թողել. հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

2021թ. հուլիսի 1-ին՝ ժամը 10։35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում, կախված վիճակում, տղամարդու դի կա: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերել 70-ամյա տղամարդու դին՝ տան շքամուտքում՝ բազմոցին պառկած վիճակում։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, 70-ամյա տղամարդու դին անասնագոմի նախամուտքի առաստաղի երկաթյա ձողից հակավորման թելով կախված վիճակում հայտնաբերել են նրա որդիները, որից հետո վերջիններս դիակն իջեցրել են, տեղափոխել տան շքամուտք և պառկեցրել բազմոցին։

Զննության ժամանակ տուժածի որդիներից մեկը իրավապահներին է ներկայացրել գրություն և հայտարարել, որ այն հայտնաբերել է հոր գրպանից, որը գրված է նրա կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին