Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

02 Հուլիս, 2021 14:45
Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ (05.07.2021 թ.):

 
 
 

Հաշվի առնելով ոչ աշխատանքային օրն աշխատելու հանգամանքը՝ առաջարկվել է քննական գործընթացում ներգրավված աշխատողներին մեկ ամսվա ընթացքում տրամադրել վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրն ավելացնել ամենամյա արձակուրդին՝ առաջնորդվելով աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով: 

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:     

Լրահոս

Դիտել ավելին