Կարևոր իրադարձություններ

Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի տրանսպորտը` նախկին 37 համարը. Հայկ Մարության (տեսանյութ)

02 Հուլիս, 2021 12:53
Հեղինակ՝ Հայկ Մարության
Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի տրանսպորտը` նախկին 37 համարը. Հայկ Մարության (տեսանյութ)

Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի տրանսպորտը` նախկին 37 համարը:

Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները:

Կրկին շատ կարեւոր դիտարկում.

Այս ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով: Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները:

Տեսանյութը՝ այստեղ

 

 

Լրահոս

Դիտել ավելին