Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ում գրանցվել է «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով

02 Հուլիս, 2021 11:00
ՍԴ-ում գրանցվել է «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին